Վարչապետը հանդիպել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների հետ![]() 17 մայիսի 2019 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են ՏԱՍՍ, ՌԻԱ Նովոստի, Ինտերֆաքս, Lenta.ru լրատվական գործակալությունների, «Էխո Մոսկվի», «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանների, «Կոմերսանտ», «Իզվեստիա», «Մոսկովսկի կոմսոմոլեց», «Նեզավիսիմայա գազետա» թերթերի և RT հեռուստաընկերության լրագրողները: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է նրանց այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի Ռուսաստանում առավել հանգամանալից և բազմակողմանի ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ու փոփոխությունները: Վարչապետը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը և այլ թեմաների: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |