Դատարանը բավարարել է Վաչագան Ղազարյանի հայցը17 մայիսի 2019 - 17:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վարչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի։ Դատարանը պարտավորեցրել է հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը, հայտնում է Aysor.am-ը։ Բացի այդ, ըստ դատարանի որոշման, հօգուտ Վաչագան Ղազարյանի հանձնաժողովից պետք է բռնագանձել 4000 դրամ՝ որպես դատական ծախս։ Ավելի վաղ Վաչագան Ղազարյանի պաշտպանական խումբը ՀՀ վարչական դատարան դատական հայց էր ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Ըստ դրա, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2018-ի ապրիլի 9-ից հետո իրավունք չուներ Վաչագան Ղազարյանի հայտարարագրերը հրապարակել, քանի որ Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, ՊՊԾ գնդի պետի տեղակալը դադարել է պաշտոնատար անձ լինելուց։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |