Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակվածին ահաբեկչության մեջ են մեղադրել

Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակվածին ահաբեկչության մեջ են մեղադրել

PanARMENIAN.Net - Ավստրալացի աջակողմյան ծայրահեղական Բրենտոն Տարանտին, որը սպանություններ է կատարել նորզելանդական Քրայսչերչ քաղաքի մզկիթներում, պաշտոնապես ահաբեկչության մեղադրանք է ներկայացվել: Այդ մասին մայիսի 21-ին հայտնել են նորզելանդական ոստիկանության ներկայացուցիչները:

Նրանք նաև ասել են, որ իրազեկել են զոհվածների ընտանիքներին և տուժածներին լրացուցիչ մեղադրանքների մասին, գրում է Deutsche Welle-ն:

Բացի այդ, 28-ամյա Տարանտը նաև պատասխանելու է 51 մարդու սպանության և ևս 40-ի դեմ մահափորձի համար: Այժմ փորձագետները ստուգում են՝ արդյոք ավստրալացին հոգեպես առողջ է և կարող է արդյոք կանգնել դատարնի առջև: Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 14-ին:

2019-ի մարտի 15-ին Տարանտը հարձակվել է 2 մզկիթի վրա Քրայսչերչում՝ կրակ բացելով այնտեղ հավաքված հավատացյալների վրա: Նա ուղիղ հեռարձակում էր իր գրոհը համացանցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---