Վահե Ղազարյանը՝ ոստիկանության զորքերի հրամանատար

Վահե Ղազարյանը՝  ոստիկանության զորքերի հրամանատար

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ:

Հրամանագիրը ստորագրվել է հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 13.1-ին հոդվածի 3-րդ մասի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---