Թերեզա Մեյը հրաժարական է տվել24 մայիսի 2019 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի և, հետևաբար, նաև վարչապետի պաշտոնից: Այդ մասին նա հայտարարել է վարչապետի պաշտոնական նստավայրի՝ Դաունիգ-սթրիթ 10-ի շեմին: Այդ հայտարարությանը նրան դրդել են կուսակիցները, այդ թվում նախարարների կաբինետի անդամները, որոնք դժգոհ են Մեյի ներկայացրած Brexit-ի նոր համաձայնագրից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Այսօր ես հայտարարում եմ, որ հունիսի 7-ին կհեռանամ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից»,-ասել է Մեյը: Դա թույլ կտա Մեյին վարչապետի պաշտոնում ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը Մեծ Բրիտանիա է ժամանելու հունիսի սկզբին: Նա կժամանի պետական այցով: Կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը կսկսվի հունիսի 7-ից հետո, թեև այս պահի դրությամբ հիմնական թեկնածուն ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնն է, որն արդեն հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Հավանական է համարվում նաև Համայնքների պալատի նախկին առաջնորդ Անդրեա Լիդսոմի թեկնածությունը: Պոտենցիալ թեկնածուներ են նաև ԱԳ նախարար Ջերեմի Հանթը և ՆԳՆ ղեկավար Սաջիդ Ջավիդը: Քանի դեռ նոր առաջնորդ չի ընտրվել, իսկ դա սովորաբար, մոտ 6 շաբաթ է տևում, Մեյը, հավանաբար, կմնա որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |