Կալիֆորնիայի դատարանն արգելափակել է Մեքսիկայի հետ պատի կառուցման միջոցները25 մայիսի 2019 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի դատարանը ժամանակավորապես արգելափակել է ռազմական բյուջեից միջոցների հատկացումը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար: Դատավոր Հեյվուդ Ջիլիամը Կալիֆորնիայից հիմնավորել է իր որոշումը նրանով, որ Կոնգրեսը չէր նախատեսում այդ միջոցների նպատակային կիրառում Թրամփի ամենահավակնոտ նախագծի համար: Ըստ դատավորի, կառավարության գործողությունները հակասում են իշխանությունների լիազորությունների բաժանման սկզբունքին, որը գործում է ԱՄՆ գոյությունից ի վեր, գրում է Deutsche Welle-ն Reutersի վրա հղումով: Գործակալությունը դիմել է Ազգային անվտանգության դեպարտամենտ, Պենտագոն և ԱՄՆ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով մեկնաբանել դատարանի որոշումը, սակայն պատասխան ոչ մի տեղից չի ստացել: Դատավորի որոշման մեջ խոսքը 1 մլրդ դոլարի մասին է, որը մարտին Պենտագոնը հատկացրել էր իր բյուջեից, որը 6,7 մլրդ դոլար է կազմում: Նախատեսվում էր, որ այդ միջոցները կօգտագործվեն Տեխասում 91 կմ երկարությամբ պատի կառուցման համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն Ալիև․ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն՝ սկսվել է սահմանազատումը, անգամ սահմանագծում է արվում «Մեր երկրներին հաջողվել է հասնել դրան առանց որևէ միջնորդի»,–ասել է նա |