Մայիսի 29-ից 3-4 աստիճանով կտաքանա

Մայիսի 29-ից 3-4 աստիճանով կտաքանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`մայիսի 27-ին, 28-31-ը, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 29-ից հունիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Երևանում մայիսի 27-ի ցերեկը, 29-31-ը, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 28-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---