Նոյան Սոյակ. Հայաստանն ու Թուրքիան կարող են կարգավորել գինու համատեղ արտադրությունը

PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ֆուտբոլային հանդիպումը մեզ հույս ներշնչեց, եւ մենք նպատակ ունենք ստեղծել համատեղ ընկերություններ»,- հայտնել է Թուրք-հայկական նախաձեռնության զարգացման խորհրդի (TABDC) համանախագահ Նոյան Սոյակը: Նրա խոսքերով, երկու երկրների նախաձեռնողները որոշում են կայացրել կարգավորելու համատեղ գինու արտադրությունը, գրում է թուրքական Referans թերթը: Նախորդ տարի TABDC-ի օգնությամբ հայկական, վրացական եւ թուրքական նախաձեռնողներն արդեն կարգավորել են պանրի համատեղ արտադրությունը:



TABDC-ի Կարսը ներկայացնող անդամ Իլհան Քոչուլուի խոսքերով, Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը սկիզբ դրեց համատեղ նախաձեռնության զարգացմանը: «Արդեն սկսվել է գինու արտադրության հարցում համագործակցության կարգավորման գործընթացը: Մենք հայ եւ վրացի գործընկերներին առաջարկեցինք խաղողի որթեր տնկել Կարսում»,- ասել է նա:



Չնայած փակ սահմաններին, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է մոտավորապես $150 միլիոն: Բեռների մեծ մասն անցնում է Վրաստանով, Թուրքիայի բաժինը կազմում է 90%: Թուրքական ընկերությունները արտահանում են տեքստիլ, շինարարական նյութեր, մթերք, երկարաժամկետ օգտագործման ապրանք, մասնավորապես` կենցաղային տեխնիկա: Եթե սահմանը բացվի, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կարող է աճել մինչեւ $ 400 միլիոն կես տարվա ընթացքում:



Հայ-թուրքական սահմանը 1993թ. փակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, որում Թուրքիան կիսում է Ադրբեջանի դիրքորոշումը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---