Հայաստանում առաջին անգամ Մորուքի փառատոն կանցկացվի28 մայիսի 2019 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին Հայաստանում կանցկացվի Մորուքի փառատոն, որի կազմակերպիչն է «ԷվենտՏուրա» ընկերությունը: Հայաստանում առաջին Մորուքի փառատոնը նախաձեռնել են «Երևանի գինու օրերի» կազմակերպիչները: «Փառատոնը՝ իր բնույթով լինելով բավական օրիգինալ և հետաքրքիր իրադարձություն` կկոտրի բոլոր կարծրատիպերը Հայաստանում անցկացվող փառատոների ստանդարտ բնույթի հետ կապված և դրանով իսկ միջազգային զբոսաշրջային շուկայում կբարձրացնի Հայաստանի գրավչության մակարդակը»,-ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ: Փառատոնի ընթացքում հայաստանյան հանրահայտ Barber-ները ցույց կտան իրենց հմտությունները: Իսկ վերջում կանանցից կազմված ժյուրիի կողմից կընտրվեն անվանակարգերում առաջադրված հետաքրիր կերպարներ, որոնք կպարգևատրվեն: Փառատոնը տեղի կունենա ժամը 17:00-22:00 Դիլիջանի «Թռչող ջայլամ» ռեստորանում՝ Fest Food & Eclectica Music Fest-ի շրջանակներում: Fest Food & Eclectica Music Fest-ը կազմակերպում է Դոլմամայի հիմնադիր Ժիրայր Ավանյանը: Փառատոնը տեղի է ունենալու հունիսի 14-ին, 15-ին և 16-ին Դիլիջանի «Թռչող ջայլամ» ռեստորանում։ Music Fest-ն իրենից ներկայացնում է ռոքի, ռոքնռոլի, ռետրոյի ու բլյուզի մեծ տոնակատարություն, որտեղ ամբողջ տարածքը բաժանված է լինելու մի քանի գոտիների՝ բեմ, պարային գոտի, խմիչքի և գաստրոնոմիկ գոտիներ, հանգստի գոտիներ, վարսավիրական հմտությունների շոուի գոտի, Man’s Tools գոտին, որտեղ ներկայացված են լինելու տղամարդու կյանքը բարձրակարգ ու հեշտ դարձնող պարագաներ: «Նպատակ ունենալով իրադարձային զբոսաշրջության զարգացումը՝ Մորուքի փառատոնը կդառնա Հայաստանի առաջին փառատոներից մեկը, որն իր մեջ համապարփակորեն կներառի զվարճանքը, հումորը, ժամանցը, աշխարհի նոր միտումների ռիթմը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |