29 մայիսի 2019 - 16:29 AMT
ՊՆ-ն ու «Ռոսօբորոնոէքսպորտը» քննարկել են ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերումը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուսաստանյան «Ռոսօբորոնէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտահանման վարկի, ինչպես նաև միջպետական այլ պայմանագրերով ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման ընթացքը, հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը։

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ՀՀ զինված ուժերի կարիքների համար ձեռք բերվող սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների մատակարարման, ՀՀ ԶՈւ սպատազինության մեջ գտնվող արտադրատեսակների արդիականացման գործընթացի շուրջ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հունիսի 3-7-ը Երևանում կայանալիք հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործության 14-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ:

2016-ին Մոսկվան Երևանին 200 մլն դոլարի վարկ է տվել, որով զենքի և ռազմատեխնիկայի մատակարարումներ են իրականացվել՝ առաքումներն այս փաթեթվ ավարտված են: ՀՀ-ն ստացել է «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր և դրանց զինամթերք, «Իգլա-Ս» զենիթահրթիռային համակարգեր, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզման ցամաքային համալիրներ, ծանր հրանետային ՏՕՍ-1Ա համակարգեր, կառավարվող 9Մ113Մ հրթիռներ «Կոնկուրս-Մ» հակատանկային համալիրների համար, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուակահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ և կապի միջոցներ: