Եվս 200,000 մարդ դեղերը կստանա լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ

Եվս 200,000 մարդ դեղերը կստանա լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը 200,000 շահառուով կընդլայնի բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկը, որում ընդգրկվածներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ։

Շրջանառության մեջ դրված նախագծով նախատեսվում է ավելացնել նոր հիվանդություն և ախտանիշ, մասնավորապես` հիպոֆիզային գաճաճություն ախտանիշը և վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդությունը:

Նախաձեռնությամբ շահառուների ցանկում առաջարկվում է ընդգրկել նաև ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30.01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներին:

Ներկայումս գործող որոշման հավելված 1-ով հաստատված ցանկում ընդգրված շահառուների թվաքանակը կազմում է շուրջ 864,000: 2018 թվականին նշված շահառուներին նախատեսվել է տրամադրել 1․215 մլրդ դրամի դեղ: 2018 թվականի ընթացքում առողջապահական կազմակերպությունների կողմից շահառուներին փաստացի տրամադրվել է մոտ 300,0 հազար դեղատոմս` ընդհանուր 809․3 մլն դրամի կամ մեկ դեղատոմսի միջին արժեքը 2700 դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---