Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 7-13-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում: Մարտական կրակով համատեղ մարտավարական «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունները կանցնեն ըստ երկրների միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրի, հայտնում է Haqqin.az-ն Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության վրա հղումով:

Զորավարժություններին նախապատրաստման շրջանակում մայիսի 30-ին տեղի է ունեցել երկու երկրների պետական դրոշների փոխանակման արարողությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---