ՀՀ-ում Էլթոն Ջոնի մասին ֆիլմը կցուցադրվի առանց թմրանյութերի և միասեռականության տեսարանների31 մայիսի 2019 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում որոշ դրվագներ են կտրել հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնի մասին կենսագրական «Ռոքեթմեն» ֆիլմից: Հեռացրել են այն տեսարանները, որտեղ միասեռականների հետ համբույրներ ու անկողնային տեսարաններ կան, ինչպես նաև այն դրվագները, որտեղ թմրանյութեր կան, գրում է Lenta.ru-ն: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Երևանի «ԿինոՊարկ» կինոթատրոնում, Հայաստանում ֆիլմը նույնպես կցուցադրվի առանց վերոնշյալ տեսարանների: Կինոթատրոնի ներկայացուցիչն ասել է, որ Հայաստանը ֆիլմերը ստանում է ՌԴ-ից, նշանակում է՝ հայ հանդիսատեսին այն կհասնի նույն տեսքով, ինչ ռուսաստանցի հանդիսատեսին: Ինքը Էլթոն Ջոնը պնդել է, որ ֆիլմում ամեն ինչ անփոփոխ մնա: Երգիչը խոստովանել է, որ որոշ ընկերություններ դիմել են իրեն կինոժապավենը մի փոքր մեղմելու առաջարկով՝ նվազեցնելու համար տարիքային սահմանափակումը, ինչին Ջոնը պատասխանել է. «Բայց ես այնպիսի կյանքով չեմ ապրել, որին կարելի է «13+» վարկանիշը տալ: Ես չէի ուզում, որ ֆիլմը լի լինի թմրանյութերով և սեքսով, բայց բոլորը գիտնե, որ և մեկը, և մյուսը շատ է եղել իմ կյանքում 70-ական և 80-ականներին»: Հայաստանում ֆիլմը էկրան կբարձրանա հունիսի 6-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |