ՊՆ-ում հյուրընկալվել են զինվորականների, զոհված հերոսների երեխաները

ՊՆ-ում հյուրընկալվել են զինվորականների, զոհված հերոսների երեխաները

PanARMENIAN.Net - Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ մայիսի 31-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական միջոցառում:

Պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել էին զինվորականների երեխաները, հայրենիքի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված հերոսների ընտանիքների անդամներն ու նրանց փոքրիկները:

Տոնական օրն առավել հիշարժան է դարձել ՊՆ վարչական համալիրի տարածքում խորհրդանշական` «Ընտանիք» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա է գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ընտանիքի ծնողներին ու երեխային խորհրդանշող` Երեք խաչերից բաղկացած հուշարձանը բացել են 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը` Համեստ Ներսիսյանը, լեգենդար զորահրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի թոռնիկը` Հովհաննեսը և քանդակագործը` Վարազդատ Համբարձումյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---