Ցյուրիխում պատանդառության հետևանքով 3 զոհ կա

Ցյուրիխում պատանդառության հետևանքով 3 զոհ կա

PanARMENIAN.Net - Ցյուրիխի հարավ-արևմուտքում անհայտ անձը պատանդ է վերցրել մի բնակարանի բնակիչների, որի հետևանքով 3 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Շվեյցարիայի ոստիկանությունը:

Զինյալը, որի անունը չի հրապարակվում, երկու կանանց է պատանդ վերցրել մայիսի 31-ի առվոտյան մոտ 5-ի սահմանում: Ոստիկնությունը եկել է հարևանի ահազանգով, որը կանանց բղավոցներ և օգնության կանչեր է լսել: 3 ժամ ոստիկանները պատուհանից բանակցել են հանցագործի հետ: Նա հայտարարում էր, որ 2 պատանդ ունի և սպառնում էր սպանել նրանց, եթե ոստիկանությունը չհեռանա, հայտնում է BBC-ին:

Բանակցողները շարունակել են շփումները զինյալրի հետ, արդյունքում մոտ 8:00-ին նա համաձայնվել է հանձնվել 10 րոպեների ընթացքում: Սակայն, նույն պահին բնակարանում կրակոցներ են հնչել: Ոստիկանությունը ներխուժել է բնակարան և հայտնաբերել այնտեղ 60-ամյա տղամարդու և 2 կանաց՝ 34 և 38 տարեկան՝ բոլորը կրիտիկական վիճակում: Բոլորը տեղում մահացել են: Բնակարանում ատրճանակ է հայտնաբերվել:

Դեռևս հայտնի չէ՝ հայտնաբերված տղամարդն էր պատանդ վերցնողը, թե նա մյուս երկու զոհերի հարզատն էր, հայտնում է ոստիկանության մամուլի քարտուղար Յուդիթ Հյոդլը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---