Իրանի ԱԳՆ ղեկավար. Թեհրանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության լուծման համար միջնորդ դառնալ Երեւանի եւ Բաքվի միջեւ

PanARMENIAN.Net - «Կովկասում շփման շատ եզրեր կան, բայց վերջին իրադարձությունները մի շարք տարածաշրջանային խնդիրների առաջացման պատճառ են դարձել»,- Թեհրանում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոտակին: Մանուչեր Մոտակին ընդգծել է, որ Իրանը, լինելով կովկասյան տարածաշրջանի հարեւանը, առաջարկում էր համագործակցության հաստատման համար տարածաշրջանի երկրների միջեւ խորհրդակցություն անցկացնել: Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքերով, Էդվարդ Նալբանդյանի այցը Թեհրան հիանալի հնարավորություն է իրանական առաջարկի շուրջ բանակցությունների մի փուլի ավարտման համար: Մանուչեր Մոտակին նշել է, որ Հայաստանն ու Իրանը ընդհանուր շահեր ունեն եւ տարածաշրջանային խնդիրների հարցում համանման դիրք են գրավում: Նա նաեւ նկատել է, որ Իրանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար միջնորդ դառնալ Երեւանի եւ Բաքվի միջեւ:



ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նկատել է, որ Հայաստանն ու Իրանը նույն դիրքն են գրավում Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հարցում, եւ ընդգծել, որ Իրանը շատ հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ ունի, Երեւանն իր հերթին կշարունակի տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատման նպատակով Թեհրանի հետ երկխոսությունը, հաղորդում է իրանական PRESS TV գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---