Կինոռեժիսոր Դևիդ Լինչը պատվավոր «Օսկար» կստանա

Կինոռեժիսոր Դևիդ Լինչը պատվավոր «Օսկար» կստանա

PanARMENIAN.Net - Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան որոշել է պատվավոր «Օսկար» հանձնել կինոռեժիսոր Դևիդ Լինչին՝ կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (Academy Honorary Award)։

Պատվավոր մրցանակ կստանան նաև ռեժիսոր Լինա Վերտմյուլլերն՝ կինոյում ավանդի համար, և ամերիկացի դերասան Ուես Սթյուդին։ Իսկ դերասանուհի Ջինա Դևիսը կստանա Ջին Հերշոլթի անվան մրցանակը, որը հանձնվում է հումանիզմի գործում ավանդի համար, գրում է ՏԱՍՍ-ը:

Պարգևները կշնորհվեն Լոս Անջելեսում կայանալիք հատուկ արարողության ժամանակ հոկտեմբերի 27-ին:

Դևիդ Լինչն անկախ ամերիկյան կինոյի ներկայացուցիչ է: Լինչի կինոնկարները հայտնի են իրենց սյուրռեալիստական տարրերով, իրենց երազային հաջորդականություններով, կանգուն և անհասկանալի պատկերներով և իրենց մանրակրկիտորեն արված ձայնային աջակցությամբ: Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում նրա «Կապույտ թավիշ» ֆիլմը 8-րդն է դետեկտիվ ֆիլմերի ցանկում: Դեվիդ Լինչը հայտնի է դարձել «Թվին Փիքս» սերիալի, նաև «Մարդ-փիղ», «Մալհոլանդ Դրայվ», «Ներքին կայսրություն» և այլ ֆիլմերով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---