ԱԺ փոխխոսնակը Գյումրու կարի գործարանի աշխատողների իրավունքների խախտման դեպքով դիմել է ՄԻՊ

ԱԺ փոխխոսնակը Գյումրու կարի գործարանի աշխատողների իրավունքների խախտման դեպքով դիմել է ՄԻՊ

PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրիում «Սաստեքս» կարի արտադրամասում աշխատողների իրավունքների ոտնհարամանը:

«Ղեկավարությունը բացահայտ ոտնահարում է աշխատողների իրավունքները: Ուրախ եմ, որ աշխատողները, չնայած իրենց խոցելի կարգավիճակին, համարձակություն են ունեցել խոսել խնդիրների մասին», - գրել է Նազարյանը:

Փոխխոսնակը նշել է, որ խնդրին ծանոթանալու համար հեռախոսազրույց է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի, Շիրակի փոխմարզպետի, Մարդու իրավունքների պաշտպանի և կարի գործարանի աշխատակցուհիների հետ:

«Արման Թաթոյանի դիմումի հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կուսումնասիրի գործարանի աշխատանքային պայմանները: Հուսամ՝ ստուգումը և վերահսկողությունը կհանգեցնի իրավիճակի փոփոխության: Անպայման՝ կտեղեկանամ: Չլուծված են մնում աշխատավարձի վճարման հետ կապված հարցերը: Անգամ նվազագույն՝ 55.000 դրամով համաձայն աշխատող մարդկանց նշված չափով չեն վճարել: Չասեմ, թե էլ ինչ հեքիաթներ են պատմել մարդկանց՝ գործատուի անսահման հնարավորությունների ու աշխատողների սահմանափակ իրավունքների մասին: Նշված պետական կառույցների պատասխանատուները կհետևեն գործընթացին, որպեսզի պատշաճ իրավական խորհրդատվություն տրամադրվի աշխատողներին: Անպայման՝ կտեղեկանամ», - գրել է Նազարյանը:

Ավելի վաղ ընկերությունը պահումներ էր արել աշխատակիցների աշխատավարձից, ոմանց անգամ 11,000 դրամ էր վճարել՝ պատճառաբանելով, որ վերջիններս որակյալ արտադրանք չեն թողարկել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---