Պայմանագրային դառնալու տարիքային շեմը բարձրացնող օրենքն ընդունվել է

Պայմանագրային դառնալու տարիքային շեմը բարձրացնող օրենքն ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով փոխվում են պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմը:

Նախագծով պայմանագրային ծառայության կարող են անցնել նախկինում մինչև 36 տարեկանի փոխարեն պահեստազորում հաշվառված մինչև 40 տարեկան արական սեռի ներկայացուցիչները:

Հազվագյուտ մասնագիտությունների դեպքում տարիքային շեմը կբարձրացվի մինչև 45-ը:

ՀՀ կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագծով առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը 3 տարուց դարձնել 2 տարի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---