Հունիսի 8-ին Մյասնիկյան պողոտայում երթևեկությունը կդադարեցվի

Հունիսի 8-ին Մյասնիկյան պողոտայում երթևեկությունը կդադարեցվի

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին երթևեկությունը Մյասնիկյան պողոտայում ժամանակավորապես կդադարեցվի:

Երևանի քաղաքապետարանը հունիսի 8-ին` առավոտյան ժամը 05:00-ից, Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող ուղղությամբ հատվածում իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում:

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը ժամանակավորապես փակ կլինի: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,-ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---