ԱԳ նախարար. ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կներկայացվի հունիսի 13-ին

ԱԳ նախարար. ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կներկայացվի հունիսի 13-ին

PanARMENIAN.Net - ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կներկայացվի հունիսի 13-ին, Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ բարձրագույն քաղաքական մարմնի գործընկերության խորհրդի երկրորդ նիստում: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրին խորհրդարանում «2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության» քննարկման ժամանակ:

Մնացականյանը հայտնել է, որ Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ նիստին ՀՀ պատվիրակությունը լայն կազմով է մասնակցելու, կառավարության տարբեր մարմինները ներկայացնող գործընկերները միանալու են ՀՀ ԱԳ նախարարին՝ կատարված աշխատանքներն ամփոփելու համար: Նա հավելել է, որ ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կարժանանա երկու կողմերի միջև, այսինքն՝ կլինի համատեղ սեփականություն, հայտնում է Shantnews-ը:

Նախարարը նշել է, որ համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի բոլոր անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացն ավարտին հասցնելուց հետո: Մնացականյանը տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ՝ ԵՄ անդամ երկրներից համաձայնագրի համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ ԵՄ խորհրդին տեղեկացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան և Սլովակիան:

Նախարարը հիշեցրել է՝ 2018-ի հունիսին Բրյուսելում կայացել է գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցող պաշտոնական պատվիրակությունը ղեկավարվում էր Հայաստանի կողմից՝ ԱԳ նախարարի, ԵՄ կողմից՝ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---