Մնացականյան. ՀՀ-ն կարևոր օրակարագ ունի ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Վրաստանի հետ

Մնացականյան. ՀՀ-ն կարևոր օրակարագ ունի ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Վրաստանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանը կարևոր օրակարգ ունի ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Վրաստանի հետ: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, հայտնում է «Հայկական ժամանակը»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում Վրաստանի կողմից ներկայացված «Աբխազիայից և Հարավային Օսիայից բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևից, որի քվեարկությանը ՀՀ-ն չի մասնակցել։ Թորոսյանը հետաքրքրվել է, թե արդյոք սա ՀՀ-Վրաստան փոխհարաբերությունների նոր որակ է, միջազգային հարթակներում համագործակցության հնարավորություն է, վերադարձ է նախկին ջենթլմենական պայմանավորվածությանը և արդյո՞ք ՀՀ-ն էլ կարող է ակնկալել նման չեզոք վերաբերմունք իր նկատմամբ։

Մնացականյանն ասել է որ ՀՀ-ն ունի ռազմավարական գործընկերություն ՌԴ-ի հետ և ծավալուն օրակարգ. «Մեր ձևավորված խորը հարաբերությունների օրակարգը ՌԴ-ի հետ մնում է անփոփոխ և մենք շարունակել ու շարունակելու ենք այդ հարաբերություների խորացումը, որը նաև ընդգրկված է կառավարության ծրագրում»,- ասել է ԱԳ նախարարը:

Մնացականյանը նշել է, որ Հայաստանը նաև ունի կարևորագույն օրակարգ Վրաստանի հետ որպես հարևան պետություն: «Նույնպես ընդարձակ և կարևոր օրակարգ ունենք համագործակցությունների, որոնք նույնպես առնչվում են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը և մենք առաջնորդվում ենք արտաքին քաղաքականության այս երկու կարևորագույն ուղղություններով՝ համադրելով երկու շատ կարևոր բարեկամ երկրների հետ մեր հարաբերությունները կառուցելիս»,- ասել է Մնացականյանը:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նիստում Հայաստանն առաջին անգամ չի մասնակցել Վրաստանի ներկայացրած բանաձևի քվեարկությանը:ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Կահա Իմնաձեն թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է քվեարկության արդյունքները, համաձայն որի ՀՀ-ն չի մասնակցել Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած Աբխազիայի և Հվ. Օսիայի փախստականների կարգավիճակի մասին բանաձևի քվեարկությանը:

ՀՀ-ն նախկինում միշտ դեմ է քվեարկել Վրաստանից ներկայացրած բանաձևին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---