Մնացականյան. Իրանի հետ ՀՀ կապերը նպաստեցին ԵՏՄ դուրս գալուն Մերձավոր Արևելք

Մնացականյան. Իրանի հետ ՀՀ կապերը նպաստեցին ԵՏՄ դուրս գալուն Մերձավոր Արևելք

PanARMENIAN.Net - Հայաստանի շնորհիվ ԵՏՄ-ն հնարավորություն ստացավ խթանել արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը: Այդ մասին ԱԺ-ում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Շնորհիվ ՀՀ-ի լրացուցիչ խթան է ստացել միության արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը: Իրանի հետ Հայաստանի տնտեսական և քաղաքական կապերը պայմաններ ստեղծեցին միության համար դուրս գալ Մերձավոր Արևելքի տարածաշրջան»,-հավելել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը:

«Արդյունքում 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում ԵՏՄ և անդամ պետությունները մի կողմից և Իրանի Իսլամական հանրապետության միջև մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը ստորագրվեց: Այն ստեղծվել է երեք տարի ժամետով, որի արդյունքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասով», - ասել է Մնացականյանը:

Նախարարի խոսքով՝ ազատ առևտրի գոտին հնարավորություն կընձեռի բազմաթիվ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի նվազեցման կամ զրոյականացման, ինչն իր հերթին զգալիորեն կնպաստի փոխադարձ առևտրի ծավալների մեծացմանը:

«Իրան և Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ բանակցությունների ավարտը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ միության համար համաշխարահային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացի համար», - հավելեց նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանի Մեջլիսը վավերացրել է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:Վավերացման օգտին են քվեարկել պատգամավորներից 174–ը, դեմ` 4-ը:Համաձայնագիրը կձևավորի ԵՏՄ–ի ու Իրանի առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնս մոտեցված կլինեն Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին։ Կնքված փաստաթուղթը Իրանի ու ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---