Ռոստելեկոմցիները՝ Երևանի համար. Անձնակազմը միացել է համապետական շաբաթօրյակին

Ռոստելեկոմցիները՝ Երևանի համար.  Անձնակազմը  միացել է համապետական շաբաթօրյակին

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին «Ռոստելեկոմը» միացել է Երևանի համապետական շաբաթօրյակին։ Ընկերության աշխատակիցները խնամքով մաքրման աշխատանքներ են իրականացրել Հրազդանի կիրճի հանրային հատվածում, որը տասնամյակներ շարունակ քաղաքացիների սիրված վայր է հանդիսացել։

«Մենք՝ բոլորս, հայաստանցի ենք և ուզում ենք, որ Հայաստանը լինի մաքուր։ Երևանը՝ որպես Հայաստանի մարգարիտ, կարծում եմ, պետք է լինի ամենասիրուններից մեկը։ Մեր լուման այս կերպ կարող ենք ներդնել՝ համարելով մեր կորպորատիվ և մարդկային պարտքը։ Ընկերության ուղերձը ոչ միայն Երևանի, այլ բոլոր համայնքների բնակիչներին կայանում է նրանում, որ յուրաքանչյուրը պատասխանատու է շրջակա միջավայրի մաքրության պահպանման գործում և այս մտածողությունը պետք է կենսակերպ դառնա ինչպես մեր, այնպես էլ սերունդների համար»,-նշել է «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրենի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը։

Հունիսի 8-ին «Ռոստելեկոմի» անձնակազմը միավորվել էր մաքրման աշխատանքներ իրականացնելու, հանրային տարածքները աղբից ազատելու և ամենակարևորը՝ օրինակ ծառայելու համար, որպեսզի հանրությունը ոչ միայն մաքուր պահի քաղաքը, այլ յուրաքանչյուրը հետևի և թույլ չտա, որ այն աղտոտեն։

Կանաչապատ տարածքները այն գոտիներն են, ուր առավել հաճելի է զբոսնել ամառվա շոգ օրերին, սակայն աղտոտված ու աղբով լի գետափը երբևէ չի կարող գրավիչ լինել ոչ քաղաքացիների և ոչ էլ, առավել ևս, զբոսաշրջիկների համար։

«Ռոստելեկոմի» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակում մշտապես կարևորվել են բնապահպանական հիմնահարցերն ու խնդիրների կանխարգելմանն ուղղված միջոցառումները։ Դրանք ոչ միայն կիրառվում են ընկերության գործունեության ընթացքում շրջակա միջավայրի համար անվնաս աշխատանքներ իրականացնելիս, այլ նաև ընկերության կորպորատիվ մշակույթի մաս են կազմում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---