Հունիսի 10-15-ը կեսօրից հետո կարճատև անձրև է սպասվում

Հունիսի 10-15-ը կեսօրից հետո կարճատև անձրև է սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`հունիսի 10-15-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Երևանում՝ հունիսի 10-15-ը կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +30-32 աստիճան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---