ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը, հնարավոր է, հարևան երկրներից մեկից տարածված լինի![]() 10 հունիսի 2019 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասունի Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը հարևան երկրներից մեկի տարածքից է տարածվել: «Հայտնի է տեխնիկապես 6 եղանակ, որ թույլ կտար գաղտնալսել ցանկացածին։ Բոլոր ուղղություններով քննություն է կատարվել, ուղարկվել են հարցումներ, այդ թվում՝ այլ երկրներ։ Քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորեն, որ հարևան երկրներից մեկից է տարածում ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը»,- ասել է ՔԿ նախագահը: Նա հավելել է, որ այժմ նշանակվել են փորձաքննություններ: Փորձաքննությամբ հերքվել է նաև ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից գաղտնալսում անելու հանգամանքը: Ավելի վաղ համացանցում է հայտնվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործով մեղադրյալների վերաբերյալ: ՀՔԾ պետը հայտարարել էր, որ ձայնագրության հրապարակելը նպատակ ունի խոչընդոտելու Մարտի1-ի գործի քննությանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |