Ցիպրասը ԵՄ պատժամիջոցներով է սպառնացել Թուրքիային17 հունիսի 2019 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե խախտվեն Հունաստանի և Կիպրոսի ինքնիշխան իրավունքները: Այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կառավարության Արտաքին գործերի և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստից հետո: Ցիպրասը հայտնել է, որ նիստը նվիրված էր Թուրքիայի սադրանքներին Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, որտեղ Անկարան երկրաբանական հետախուզում է իրականացնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հույները պետք է իրենց լիակատար անվտանգ զգան՝ թուրքական սադրանքն ու Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումը ոչ թե ուժի, այլ թուլության նշան է»,-ասել է նա: Ըստ Ցիպրասի, Հունաստանը հզոր երկիր է և վերջերս նրան հաջողվել է միջազգային միություններ ու դաշինքներ կնքել՝ նախկիններից ավելի ամուր: Նա հավելել է, որ Հունաստանի և Կիպրոսի դիրքորուշումը հաստատվել է ԵՄ գագաթնաժողովների հետևողական որոշումներով, որոնք միանշանակ դատապարտում են միջազգային իրավունքի խախտումն ու Թուրքիայի սադրանքները: «Մենք համակարծիք ենք Հունաստանի նախագահի հետ, որ առաջիկայում հող պետք է նախապատրաստենք, որպեսզի հաջորդ շաբաթ ԵՄ գագաթնաժողովը համապատասխան որոշում կայացնի և պատժամիջոներ սահմանի Թուրքիայի դեմ, եթե հաստատվի, որ վերջինս հորատում է իրականացրել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում»,-ասել է Ցիպրասը: «Մեր ուղերձը հետևյալն է՝ բոլոր նրանք, ովքեր խախտում են Հունաստանի, Կիպրոսի ինքնիշխան իրավունքները, որը ևս ԵՄ անդամ է, խախտում են միջազգային իրավունքը և պետք է իմանան, որ դա հետևանքներ է ունենալու»,-ասել է Հունաստանի վարչապետը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան Միջերկրական ծովի արևելայն հատվածում ածխաջրածինների հետախուզում է իրականացնում՝ ըստ միջազգային իրավունքի, և պնդում է, որ Կիպրոսի թուրքերն իրավունք ունեն տնօրինել երկրի բնական պաշարները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը որոշել են եռակողմ գործընկերություն հաստատել երկրների միջև։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել |