Ռեյմոնդ Դամադյանը ՀՀ նախագահին է պատմել նոր սերնդի MRI-ի մասին![]() 17 հունիսի 2019 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է անվանի հայազգի գիտնական, գյուտարար և բժիշկ Ռեյմոնդ Դամադյանին, ով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողն է։ Նախագահ Սարգսյանը ողջունել է հայտնի գիտնականի այցը հայրենիք և շնորհակալություն հայտնել բժշկության ոլորտում հեղափոխական դեր ունեցած նրա գիտական հայտնագործության համար: Գիտականը նախագահին պատմել է իր գործունեության ու ծրագրերի, ինչպես նաև նոր սերնդի՝ կատարելագործված MRI սարքի հնարավորությունների մասին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի բժշկական և գիտական շրջանակների հետ համագործակցության հեռանկարներին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների և, հատկապես, արհեստական բանականության ոլորտում զարգացման մեծ ներուժ ունի և առաջարկել է դիտարկել հայ մասնագետների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |