ՊՆ-ն մտադիր է ավելացնել ժամկետայիններին տրվող ամսական գումարը

ՊՆ-ն մտադիր է ավելացնել ժամկետայիններին տրվող ամսական գումարը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը ավելացնել 2000 դրամով:

Մյուս զորամասերում ծառայողների համար առաջարկվում է այդ վճարն ավելացնել 1000 դրամով:

Նախագծի ընդունման արդյունքում 2019-ի 6 ամսվա հաշվարկով լրացուցիչ ծախսերը կկազմեն 228.9 մլն դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումների դրամական ապահովության և աշխատավարձի հաստատված միջոցների հաշվին:

 Ուշագրավ
Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը
Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ
Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին
---