ՈւԵՖԱ-ի նախկին նախագահին ազատ են արձակել

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահին ազատ են արձակել

PanARMENIAN.Net - Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախկին նախագահ Միշել Պլատինին ազատ է արձակվել: Այդ մասին նրա փաստաբանը հայտնել է AFP գործակալությանը հունիսի լույս 19-ի գիշերը:

Պլատինին մի քանի ժամ հարցաքննվել է 2022 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության վայրի ընտրության վերաբերյալ քվեարկության արդյունքների հնարավոր կեղծման հետաքննության շրջանակում, գրում է Deutsche Welle-ն:

Միշել Պլատինին ձերբակալվել էր հունիսի 18-ին Փարիզի արվարձանում: Նույն գործով «ազատ կասկածյալի« կարգավիճակով անցնում է նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարար Կլոդ Գեան:

2019-ի մարտին բրիտանական The Sunday Times-ը լրագրողական հետաքննություն է իրականացրել, որի համաձայն Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը 3 տարի շարունակ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիային գրեթե 900 մլն դոլար է փոխանցել խաղերի հեռարձակման համար, որպեսզի 2022 ԱԱ անցկացման երկիրն ընտրելիս ընտրությունը կատարվի հօգուտ Կատարի:

Ըստ հետաքննության, կոռուպցիայի կասկածներ, ի թիվս այլոց, կային նաև Պլատինիիի մասով: Կատարի հետ մեկտեղ ԱԱ-2022 անցկացման համար պայքարում էին Ավստրալիան, Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան:

Պլատինին ՈւԵՖԱ-ի նախագահ է եղել 2007-2015 թվականներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---