185 մլն դրամ՝ ՔԿՀ-ներում դատապարտյալների կենցաղի բարելավմանը

185 մլն դրամ՝ ՔԿՀ-ներում դատապարտյալների կենցաղի բարելավմանը

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար 185 մլն դրամ կտրամադրվի:

Գումարը նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Այս որոշման ընդունումը թույլ կտա էականորեն բարելավել «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Սևան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում կոմունալ-կենցաղային պայմանները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---