Վարչապետ. Թեղուտի հանքավայրը շուտով նորից կշահագործվի

Վարչապետ. Թեղուտի հանքավայրը շուտով նորից կշահագործվի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շուտով Թեղուտի հանքավայրը նորից կշահագործվի։

«Ուրախ եմ հայտնել, որ Թեղուտում նորից սկսել են աշխատանքները, այնտեղ մի քանի հարյուր մարդ նորից ընդունվել է աշխատանքի, ինչպես խոստացել էինք և հույս ունեմ, որ այնտեղ ամեն ինչ լավ կլինի», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով կապիտալ ծախսերին՝ Փաշինյանն ասել է. «Հայաստանում չկան այնպիսի ընկերություններ, որոնք կարողանան իրականացնել, իրոք, մասշտաբային կապիտալ ծախսեր, այս խնդիրը մենք պետք է ընդունենք։ Առաջիկայում հույս ունենանք այդ ընկերությունները կհայտնվեն։ Եթե չհայտնվեն կառավարությունը պետք է մտածի՝ գուցե այլ մոդելով պետք է իրականացվեն կապիտալ ծախսերը»։

2018 թվականի տարեսկզբից «Վալլեքս» խմբի ընկերությունները դադարեցրել են Լոռու մարզի Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Ընկերության տարածածհայտարարության մեջ նշվում էր, որ այն ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից մինչև արդյունահանման ծավալների ավելացման հարցի վերաբերյալ լուծումներ ստանալն ու դրանց կենսագործման վերաբերյալ որոշումներ կայացնելը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---