Լրագրողական կազմակերպությունները Ծառուկյանից պահանջում են ներողություն խնդրել20 հունիսի 2019 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին վիրավորելու դեպքի առթիվ: «Ծառուկյանը կրկին աչքի է ընկել լրագրողների նկատմամբ անվայելուչ վերաբերմունքով։ Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն չորրորդ դեպքն է, երբ նույն անձը անբարեկիրթ պահվածք է դրսևորում և վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների հասցեին։ Ընդ որում՝ դրանցից մեկի ընթացքում, երբ նրան դուր չէր եկել «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի հարցը, ԲՀԿ առաջնորդը սպառնացել է, թե լրագրողը դեռ պետք է պատասխան տա», - ասված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ այս մեկը մյուսին հետևող միջադեպերը վկայում են, որ Ծառուկյանը, չնայած երկար տարիներ ԱԺ-ում ներկայացված կուսակցություն է ղեկավարում, այդուհանդերձ, «այդպես էլ ձեռք չի բերել քաղաքական գործչին անհրաժեշտ հատկություններ՝ հանդուրժողականություն, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելու ունակություն, զսպվածություն»։ «Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում լրագրողների հանդեպ՝ խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի պահվածքի առնչությամբ և պահանջում ենք Գագիկ Ծառուկյանից՝ պաշտոնապես ներողություն խնդրել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզաննա Ստեփանյանից, «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանից և բոլոր այն լրագրողներից, ում վիրավորել է, և հավաստիացումներ, որ ապագայում նման պահվածքը չի կրկնվի», - ասված է հայտարարության մեջ: Կազմակերպությունները պահանջել են նաև Ազգային ժողովի ղեկավարությունից ՝ քննարկման առարկա դարձնել Գագիկ Ծառուկյանի վարքագիծը խորհրդարանում հավատարմագրված լրագրողների նկատմամբ և գնահատական տալ դրան՝ պատգամավորական էթիկայի տեսանկյունից։ Ավելի վաղ Ծառուկյանը վրդովվել է լրագրողի հարցից և վիրավորել նրան: Լրագրողը հարցրել է, թե մտավախություն չունի արդյոք, որ կարող է բերման ենթարկվել Քննչական կոմիտե չներկայանալու պարագայում: «Դատարկ-դատարկ խոսում ես, հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի»,- լրագրողին է ասել Ծառուկյանը, և հավելել՝ «ի՞նչ եք մի կաթիլ մեղրը սարքել ազգի բոլոլա»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |