Գրիգոր Բեքմեզյանը՝ ԲԴԽ անդամ20 հունիսի 2019 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրել Գրիգոր Բեքմեզյանին. նա «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուն էր: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 107, դեմ՝ 4 պատգամավոր։ Բեքմեզյանը ծնվել է 1977-ին Երևանում: 1994-1999 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, 1999 - 2002-ին ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում: Ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:1999-ին վերապատրաստվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարաններից մեկում: 2004-ից սեպտեմբերից մինչև 2005-ի հունվար ուսանել է Նիդերլանդների համալսարաններից մեկի իրավաբանական ֆակուլտետում: 2009-ին ստացել է դոցենտի կոչում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1997-ին: Աշխատել է նաև ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում, սկզբում որպես օրենսդրության և իրավաբանական վարչության առաջատար մասնագետ, այնուհետև իրավաբանական բաժնի պետ: 2015 -ից առ այսօր «Բեքմեզյան» ՍՊԸ տնօրենի հիմնադիր տնօրենն է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |