Վիգեն Քոչարյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու21 հունիսի 2019 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին առաջադրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրել է թեկնածուին: Նա նշել է, որ Պետաիրավական հանձնաժողովի աշխատանքային խումբը պահանջներին համապատասխան առանձնացրել է այն ցանկը, որը, նպատակահարմար կարող է լինել առաջադրելու համար։ «Հաշվի են առնվել նաև չափանիշներն՝ արդյոք տվյալ թեկնածուն հակված է դատաիրավական բարեփոխումներին նպաստելուն։ Այս հանգամանքներով պայմանավորված՝ առանձնացրել ենք թեկնածուներին, որոնց հետ նախապես որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, դա է պատճառը, որ նրանք տեղյակ չեն լինում իրականում, որ մենք նկատի ենք ունեցել նրանց թեկնածությունը։ Չափազանց կարևոր է անաչառության սկզբունքը», - ասել է Մակունցը։ Թեկնածու Վիգեն Քոչարյանն իր հերթին ելույթում աս, որ իր համար մեծ պատիվ է առաջադրվել ԲԴԽ անդամի պաշտոնում և ստեղծված իրավիճակում՝ բարձր պատասխանատվություն։ Ավելի վաղ Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրել Գրիգոր Բեքմեզյանին. նա «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուն էր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |