Smartavia-ն Երևանից Մոսկվա թռիչքներ կիրականացնի

Smartavia-ն Երևանից Մոսկվա թռիչքներ կիրականացնի

PanARMENIAN.Net - Smartavia ընկերությունը հուլիսի 12-ից թռիչքներ կսկսի իրականացնել Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո օդանավակայան)- Երևան երթուղով: Թռիչքները կկատարվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:

Չվերթները կիրականացվեն Boeing 737-800 տիպի օդանավով՝ երկուշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, հայտնում է «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

Smartavia ընկերությունը հուլիսի 11-ից սկսելու է չվերթեր իրականացնել նաև Երևան-Սանկտ Պետերբուրգ- Երևան երթուղով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---