Երևանի հին վերելակները նորերով փոխելու մրցույթ կհայտարարվի. Առաջին փուլում կփոխվի 20 վերելակ

Երևանի հին վերելակները  նորերով փոխելու մրցույթ կհայտարարվի. Առաջին փուլում կփոխվի 20 վերելակ

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու հունիսի 24 արտահերթ նիստում քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ մայրաքաղաքի վերելակների առկա ֆոնդի փոխարինման և բարելավման ծրագրի համար մրցույթ կհայտարարվի. առաջին փուլում նախատեսվում է փոխարինել 20 վերելակ:

Փոխքաղաքապետը հայտնել է, որ հետագայում փուլ առ փուլ կփոխարինվի նաև մյուս 3500 վերելակը. այդ գրոծընթացը նախատեսվում է սկսել 2020 թվականին:

«Յուրաքանչյուր վարչական շրջանում 2-ական վերելակ է ընտրվել, որոնք առավել անմխիթար վիճակում են: Վերելակները կլինեն եվրոպական ստանդարտներին համապատասխան: Ներառված են բոլոր անհրաժեշտ չափանիշները, որոնք պետք է ապահովեն նաև տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց կողմից վերելակներից օգտվելուն և եթե մրցույթի մասնակցությունը կայանա, արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին կունենանք տեղադրված վերելակներ»,- ասել է քաղաքապետի տեղակալը:

Նոր վերելակների գինը 1 բնակարանի համար 2000 դրամ կկազմի, ծրագրի ծախսերը կփոխհատուցվեն 25 տարում: Երևանում գործող վերելակների գրեթե 70%-ը շահագործվում են ավելի քան 40 տարի, մինչդեռ դրանց շահագործման ժամկետը 25 տարի է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---