Քաղաքացին բարձրացել է արագաչափի վրա. Բողոքի ակցիա է անում![]() 25 հունիսի 2019 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացին բարձրացել է Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա՝ բողոքելով «կաշառված դատարանների» դեմ: Նա Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկն է, հայտնում է Shantnews-ը: Տղամարդը ներկայանում է որպես բեռնափոխադրող: Նրա խոսքերով` ինքը 2 տարի առաջ լոլիկ է փոխադրել ՌԴ, ճանապարհին լոլիկը փչացել է և նրան դատի են տվել` պահանջելով որպես փոխհատուցում վճարել 30 հազար դոլար: Նա դիմել է Վերաքննիչ դատարան, որը որոշումը թողել է ուժի մեջ: Որպես բողոքի նշան` տղամարդը հայտարարել է` չի իջնելու սյան վրայից, հացադուլ է անելու, երկու օրից նաև ջրադուլ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները համոզում էին նրան ներքև իջնել, սակայն նա հրաժարվում է կատարել ոստիկանների պահանջը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |