Մահմուդ Ահմադինեժադը կանխատեսել է Ամերիկյան կայսրության մոտալուտ վաճանը

PanARMENIAN.Net - Սկզբում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանի առաջին օրը թեժ վեճեր չէր ենթադրում, նախատեսվում էին միայն ողջույնի խոսքեր: Առաջիններից մեկին խոսք տրվեց Վրաստանին, որի նախագահ Մ.Սահակաշվիլիին սատարեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը` մեղադրելով Ռուսաստանին «ՄԱԿ-ի կանոնադրությունը խախատելու» համար:



Այնուհետեւ Իրանի հերթն էր` իր երկրի միջուկային ծրագրի մասին Մահմուդ Ահմադինեժադը երկար չխոսեց: Այլ բոլորի համար անսպասելի արծարծեց կովկասյան հարցը: Նա բացահայտորեն մեղադրեց ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին Հարավային Օսեթիայի հակամարտությունը բորբոքելու մեջ: ԱՄՆ-ի ու Իրանի հայտարարությունները նման էին իսկական խոսքամարտի:



«Ազգերը պետք է միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում: Երկրի վրա չպետք է մնա մի վայր, որտեղ նրանք կկարողանան թաքնվել: Մենք պետք է պատժամիջոցներ սահմանենք Հյուսիսային Կորեայի ու Իրանի դեմ»,-հայտարարել է Ջորջ Բուշը:



«Ամերիկյան կայսրությունն իր դարն ապրել է: Նրա ապագա ղեկավարները չպետք է միջամտեն ուրիշի գործերին, մնալով սեփական սահմանների շրջանակում: Չէ որ համաշխարհային տիրակալության մասին միտքը արատավոր միտք է»,-պատասխանել է Մ.Ահմադինեժադը, հաղորդում է Առաջին ալիքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---