Լեռնային Ղարաբաղում կասկածում են Թուրքիայի նպատակների անկեղծության մեջ

PanARMENIAN.Net - Դեռեւս վաղ է գնահատական տալ Իրանի եւ Թուրքիայի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդ դառնալու նախաձեռնությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների գծով մշտական կոմիտեի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքերով, ԼՂՀ-ն իր դիրքորոշումը կհրապարակի միայն հստակ առաջարկներից հետո: «Երկու երկրներն էլ դեռեւս մտադրություններ են հայտնում: Հիշեցնեմ, որ Իրանն արդեն եղել է միջնորդ ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում եւ նման հարցերի լուծման փորձ ունի: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ես կասկածում եմ Թուրքիայի նպատակների անկեղծության մեջ: Թուրքիան չի կարող անաչառ լինել ղարաբաղյան հիմնախնդրում, նա Ադրբեջանի կողմից է եւ այդ իսկ պատճառով չի կարող արդար միջնորդ լինել»,- ասել է Աթանեսյանը:



Վրացա-օսական պատերազմից հետո Իրանն ու Թուրքիան պատրաստակամություն հայտնեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդելու համար: Ռուսաստանն օժանդակում է այդ երկրների նախաձեռնությունը: Բայց եւ այնպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը Ֆրանսիայից` Բեռնար Ֆասյեն, գտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը ենթակա չէ վերանայման:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---