Երևանում թափառող շների հարձակումից տուժածները տեղափոխվել են ԲԿ![]() 28 հունիսի 2019 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին, ժամը 21:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 84 շենքի մոտակայքում թափառող շները հարձակվում են մարդկանց վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ դեպքի վայրում է գտնվում երկու խառնածին շուն, որոնք, ըստ բնակիչների, հարձակվել են անցորդների վրա. տուժածները քաղաքացիների ուժերով տեղափոխվել են ԲԿ: Փրկարար ծառայության կինոլոգիական խումբն օգտագործելով փչովի սարք (սարքն իրենից ներկայացնում է խողովակ, որի միջոցով բերանով փչվում է ներարկիչը. դեղի ազդեցությունը տևում է մեկ ժամ, որից հետո կենդանին վերադառնում է իր սովորական վիճակին) փորձել է քնեցնել շներին անվտանգ տարածք տեղափոխելու նպատակով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Փրկարարներին չի հաջողվել վնասազերծել շներին. վերջիններս փախել են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |