ՌԴ 13 տարածաշրջանում բնակչության 1%-ից ավելին վարակված է ՄԻԱՎ-ով

ՌԴ 13 տարածաշրջանում բնակչության 1%-ից ավելին վարակված է ՄԻԱՎ-ով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի 13 տարածաշրջանում բնակչության 1%-ից ավելին վարակված է ՄԻԱՎ-ով: Այդ են վկայում Ռոսպոտրեբնադզորի «ՌԴ-ում ՄԻԱՎ-ի համաճարակային իրավիճակի, աշխատատեղերում ՄԻԱՎ վարակի կանխարգելման մասին» նյութերը, որը գերատեսչությունն ուղարկել է սոցիալ-աշխատանքային հարաբերությունները կարգավորող եռակողմ հանձնաժողովին:

Երկրի 35 տարածաշրջանում ՄԻԱՎ-ով բնակչությունը 0,5%-ից ավելի է, գրում է ՌԲԿ-ն:

Ռոսպոտրեբնադզորում նշել են, որ աճում է այն փոքր քաղաքների թիվը, որտեղ ՄԻԱՎ-վարակի տարածվածությունը գերազանցում է միջին ռուսաստանյան ցուցանիշները 2-4 անգամ: Դրանք են Սեվերոուրալսկը, Կիրովոգրադը, Տոլյատին, Վերխնի Ուֆալեյը, Նովոտրոիցկը, Լենիսնկ-Կուզնեցկին, Օրսկը, Բերեզնիկին և այլ՝ ընդհանուր առմամաբ 30 քաղաք: Հրապարակման մեջ չի նշվում, թե այդ քաղաքներում բանկչության որ տոկոսն է վարակված վիրուսով:

Նախորդ անգամ ՄԻԱՎ վերաբերյալ վիճակագրությունը ՌԴ-ում հրապարակվել է 2015-ին: Այն ժամանակ 9 տարածաշրջանում ՄԻԱՎ վարակով բնակիչների քանակը գերազանցում էր 1 տոկոսը: 3 տարում այդ ցուցանիշով քաղաքները 4-ով ավելացել են: ՄԻԱՎ ամենամեծ տարածվածությամբ տարածաշրջանը Իրկուտսկի շրջանն է, ուր վարակված է բնակչության 1,8%-ը՝ 1814 մարդ յուրաքանչյուր 100,000 հաշվարկով: Վարակի տարածությունը գրեթե 2% է կազմում Սվերդլովսկի և Կեմերովոյի շրջաններում:

Ըստ Ռոսպոտրեբնադզորի, 2018-ին մահացել է ՄԻԱՎ վարակակիր 36,9 հազար բնակիչ, որպես մահացության հիմնական պատճառ ՄԻԱՎ վարակակիրների շրջանում եղել է թոքախտը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---