ՀՀ նախագահը՝ Գլենդեյլի քաղաքապետին. Հայաստանը նաև սփյուռքի մեր հայրենակիցների տունն է![]() 3 հուլիսի 2019 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը նաև սփյուռքի հայրենակիցների տունն է: Այդ մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ հյուրընկալելով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանին: Նախագահ Սարգսյանը ողջունել է Գլենդեյլի հայազգի քաղաքապետի այցը հայրենիք: Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու համատեքստում նախագահն Արա Նաջարյանին առաջարկել է խորացնել քույր քաղաքների՝ Գյումրիի ու Կապանի հետ համագործակցությունը: Արմեն Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է Գյումրիի հետ կապված իր ծրագրերը՝ առաջարկելով Գլենդեյլին նվիրված միջոցառում կազմակերպել Գյումրիում և Գյումրիին նվիրված միջոցառում՝ Գլենդեյլում: Նա պատրաստակամություն է հայտնել նախագահական նստավայրում կազմակերպել միջոցառում՝ նվիրված Գլենդեյլի մշակութային ժառանգությանն ու բազմազանությանը: Արա Նաջարյանը նշել է, որ հաճախակի է լինում Հայաստանում, և ամեն անգամ այդ այցելություններն իրեն ուժ են տալիս: Նա պատրաստակամությամբ է ընդունել նախագահի առաջարկությունները՝ նշելով, որ իր հնարավորություններով կձգտի նպաստել դրանց իրագործմանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |