Սեպտեմբերի 29-ին Երեւնում մեկնարկում են ՆԱՏՕ-ի «Cooperative Longbow-2008/Cooperative Lancer - 2008» զորավարժությունները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին` երկուշաբթի օրը, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում (Եր-ան, Շոպրոնի 77) կմեկնարկեն ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) ծրագրի - Ստամբուլյան համագործակցության նախաձեռնությանե (ՍՀՆ) շրջանակներում անցկացվող Համատեղ աղեղ - 2008 - Համատեղ նիզակակիր - 2008ե (Cooperative Longbow-2008/Cooperative Lancer - 2008) զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչ- հոկտեմբերի 20-ը:



Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա մամլո ասուլիս, որին կհաջորդի զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի - ՆԱՏՕ-ի Հայդելբերգի ցամաքային բաղադրիչի հրամանատարության ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջեք Գարդների (ԱՄՆ ԶՈՒ) մասնակցությամբ:



Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի, ԳՀԽ-ի - ՍՀՆ-ի անդամ պետությունների շուրջ 900 զինծառայողներ: Զորավարժության հիմքում ընկած է ՄԱԿ-ի կողմից հաստատված - ՆԱՏՕ-ի կողմից գլխավորվող Ճգնաժամի արձագանքման գործողության սցենարը, որը ներառում է խաղաղ բնակչության տարհանում, հակաահաբեկչական - կայունացման գործողություններ:



ԳՀԽ շրջանակներում անցկացվող ամենամյա նմանատիպ զորավարժությունները հնարավորություն կտան կատարելագործելու ՆԱՏՕ-ի - գործընկեր պետությունների զինված ուժերի փոխգործակցությունը Ճգնաժամի արձագանքման գործողության ընթացքում: Զորավարժությունները բաղկացած են երկու մասից` բազմազգ բրիգադի շտաբը ղեկավարող հրամանատարական կետի - բազմազգ գումարտակի դաշտային զորավարժություններից:



Այս տարվա հունվարից Հայաստանի Հանրապետության կառավարությունը - զինված ուժերի ղեկավարությունը գերազանց աշխատանք են կատարել զորավարժությունները նախապատրաստելու - անցկացնելու գործում, - կազմակերպիչները վստահ են, որ դրանք կանցնեն բարձր մակարդակով:



Հայաստանը որպես զորավարժության հյուրընկալող կողմ է ընտրվել 2007 թվականին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---