Հարցում. Հայուհիների 19%-ը կարծում է, որ երկրի ղեկավարության մեջ կանայք ավելի քիչ պետք է լինեն 9 հուլիսի 2019 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանցի կանանց 19%-ը կարծում է, որ երկրի ղեկավարության մեջ կանայք ավելի քիչ պետք է լինեն: Այդ են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) հարցման արդյունքները: Հարցմանը մասնակցած կանանց 35%-ը երկրի ղեկավարության շարքերում ավելի մեծաթիվ կանանց է ուզում տեսնել, 32%-ին գոհացնում է առկա վիճակը, իսկ 13%-ը չի պատասխանել հարցին: Տղամարդկանց շրջանում ցուցանիշներն այլ են՝ 38%-ը ցանկանում է, որ կանայք ղեկավար շարքերում ավելի քիչ լինեն, 32%-ին գոհացնում է առկա վիճակը և միայն 13%-ն է կարծում, որ կանայք ավելի շատ պետք է ներգրավված լինեն երկրի ղեկավարմանը, իսկ 17%-ը չի պատասխանել հարցին: Քաղաքականության մեջ ավելի մեծաթիվ կանանց են ուզում տեսնել երիտասարդները՝ 18-29 տարեկանները (31%), տարիքի հետ այդ ցուցանիշը նվազում է՝ 30-49 տարեկանները՝ 25%, 50-ից բարձր տարիքովները՝ 22%: Ընդհանուր առմամբ, հարցման մասակիցների 28%-ը նշել է, որ կանայք երկրի ղեկավարության շրջանում ավելի պակաս պետք է լինեն, 25%-ն ուզում է, որ կանայք ավելի ներգրավված լինեն քաղաքականությանը, իսկ 15%-ը չի պատասխանել: Հարցումն անցկավել է մայիսին Հայաստանի ամբողջ տարածքում, 1200 մարդու մասնակցությամբ: Հայաստանում միայն մեկ կին նախարար կա, իսկ Ազգային ժողովում՝ 32 կին (պատգամավորների մոտ 25%-ը), նախկին գումարման խորհրդարանում 18-ի փոխարեն: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |