Հունվարի 1-ից կենսաթոշակը կբարձրանա 10%-ով11 հուլիսի 2019 - 11:27 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի հունվարի մեկից կենսաթոշակը կբարձրանա 10%-ով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշել է, որ բարձրացումը կառնչվի մոտ 560.000 մարդու: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ կառավարության արտահերթ նիստում, որն անցկացվել է դռնփակ ռեժիմով, հաստատվել է ՀՀ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այդ ժամանակ էլ կենսաթոշակները բարձրացնելու որոշում է կայացվել։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ-ն աստիճանաբար կենաթոշակների անկանխիկ եղանակով վճարման կանցնի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կնվազեն ՀՀ պետական բյուջեի՝ կենսաթոշակների վճարմանն ուղղված ծախսերը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |