Երևանում երթուղային նոր ավտոբուս է փորձնական գործարկվել

Երևանում  երթուղային նոր ավտոբուս է փորձնական գործարկվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին Երևանում փորձարկվել է գերմանական MAN մակնիշի երթուղային ավտոբուս: PanARMENIAN.Net ի հետ զրույցում քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, որ փորձարկումը նախաձեռնել է 26 համարի երթուղին սպասարկող մասնավոր ընկերությունը:

Նա նշեց նաև, որ քաղաքապետարանն ավելի վաղ ընկերություններին հորդորել էր շարժակազմի բարելավման միջանկյալ լուծումներ գտնել, մինչև մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի ամբողջական բարեփոխումը:

Ավելի վաղ Երևանում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը հայտնել էր, որ նոր ավտոբուսը երթուղի է դուրս եկել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---