Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի «Cooperative Longbow/Lanser-2008» զորավարժությունները, «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի եւ «Ստամբուլի համագործակցության նախաձեռնության» շրջանակներում, Հայաստանում անցկացնելու մասին որոշումը կայացվել էր 2007թ. հոկտեմբերին: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը:



Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը կախված չէ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից` ՀԱՊԿ-ից, որի անդամն է Հայաստանը: «Այս տարի մենք հյուրընկալել ենք նաեւ ՀԱՊԿ-ի «Ռուբեժ-2008» զորավարժությունները, որոնք գերազանց գնահատական ստացան կազմակերպության ղեկավարության կողմից: Մենք կարծում ենք, որ Դաշնության ղեկավարությունը եւս նմանատիպ գնահատական կտա Հայաստանում անցկացվող «Cooperative Longbow/Lancer-2008» ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Հայաստանը գտնում է, որ համագործակցությունը ռազմական ոլորտում ուղղված է տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: Ես նաեւ գտնում եմ, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները չեն ազդի տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի վրա, քանի որ անցնում են ՄԱԿ-ի հովանու ներքո»,-ասել է Փայտայնը:



Հայաստանի ներկայացուցիչը հավելել է, որ վրացական բանակի վաշտի մասնակցությունը նախատեսվում էր, սակայն նրանք չեն մասնակցի զորավարժություններին օբյեկտիվ եւ բոլորին հայտնի պատճառներով: Ինչ վերաբերում է Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին, ապա գեներալ-մայորը նշել է, որ մասնակցության հրավեր են ստացել «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի բոլոր մասնակիցները: «Ընդունել հրավերը թե ոչ որոշում է յուրաքանչյուր երկիր, ելնելով իր շահերից»,-ասել է Փայտյանը:



Սեպտեմբերի 29-ին պաշտոնապես մեկնարկեցին ՆԱՏՕ-ի «Cooperative Longbow/Lancer-2008» զորավարժությունները «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի եւ «Ստամբուլի համագործակցության նախաձեռնության» շրջանակներում: Զորավարժություններին մասնակցում են շուրջ 900 զինծառայողներ 17 երկրներից: Զորավարժությունների նպատակն է ՄԱԿ-ի մանդատով գործող ՆԱՏՕ-ի ուժերի կառույցներում համատեղ գործողությունների հմտության մշակումը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---