Հավելյալ անվճար տեղեր` անցողիկ շեմը հաղթահարած հավասար միավորներ ունեցող դիմորդների համար13 հուլիսի 2019 - 13:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը: Հարությունյանի առաջարկությամբ, որոշում է կայացվել հատկացնել հավելյալ տեղեր` ելնելով ընդունելության մրցույթում բոլոր դիմորդների համար հավասար պայմաններ ապահովելու սկզբունքից: Բոլոր դիմորդները, ովքեր անվճար համակարգ ընդունվելու համար հաղթահարել են մրցույթի անցողիկ նվազագույն շեմը և ունեն հավասար միավորներ, կընդունվեն անվճար համակարգ: Նախարարը նշել է, որ այդ նպատակով կհատկացվեն հավելյալ անվճար տեղեր` թափուր տեղերի վերաբաշխման հաշվին: Ընդունող հանձնաժողովի որոշմամբ արվեստի բուհերին թույլատրվել է իրենց հատկացված անվճար տեղերի շրջանակում կատարել վերաբաշխում: Քննարկվել են նաև կառավարության հատկացրած պահուստային տեղերի շրջանակում նպատակային ընդունելության, մասնավորապես Արցախի և Մեղրիի համար հատկացված տեղերի, ինչպես նաև «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» 105-108-րդ կետերFով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների հարցերը (զոհված զինծառայողների երեխաներ, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ և այլն): Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ բուհերն ընդունելության ցուցակները կհրապարակեն հուլիսի 14-ին ժամը 20:00-ին: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |