Երեւանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Cooperative Longbow/Lancer-2008» զորավարժությունները

PanARMENIAN.Net - «Խաղաղությունն ու կայունությունը Հայաստանի համար առանձնահատուկ արժեքներ են Հայաստանի համար եւ այդ համատեքստում ՆԱՏՕ-ի «Cooperative Longbow/Lancer-2008» զորավարժությունները մենք դիտարկում ենք որպես տարածաշրջանային վստահության ամրապնդման միջոց»,-այսօր «Cooperative Longbow/Lancer-2008» զորավարժությունների պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, Հայաստանը միշտ պատրաստակամությամբ է ընդունում իր տարածքում ցանկացած միջազգային զորավարժություն անցկացնելու առաջարկ եւ ջանք չի խնայում դրանք պաշաճ մակարդակով անցկացնելու համար:



«Զորավարժությունների անցկացումը մեկ նպատակ ունի` հնարավորինս բարձրացնել մեր կարողությունները խաղաղապահ ոլորտում, հղկել դրանց կատարման մեխանիզմները»,-ասել է Ս.Օհանյանը:



Իր հերթին Եվրոպայում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի բաղադրիչ հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջեկ Գարդները շնորհակալություն է հայտնել հայկական կողմին նախապատրաստական աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար եւ կոչ է արել մասնակիցներին որքան հնարավոր է շատ բան ուսանել զորավարժությունների ընթացքում:



ՆԱՏՕ-ի «Cooperative Longbow/Lancer-2008» զորավարժությունները անցնում են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի եւ «Ստամբուլի համագործակցության նախաձեռնության» շրջանակներում: Զորավարժությունները կտեւեն մինչեւ 2008թ. հոկտեմբերի 20-ը: Զորավարժություններին կմասնակցեն 900 զինծառայողներ: Զորավարժությունների նպատակն է ՆԱՏՕ-ի ուժերի կառույցներում համատեղ գործողությունների հմտությունների մշակումը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---